Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեն զեկույց է ընդունել, որում խոր ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Սերբիան չի միացել ԵՄ-ի պատժամիջոցներին: Եվրախորհրդարանը Սերբիայի նորընտիր իշխանություններին հորդորել է անհապաղ միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության որոշումներին:
Զեկույցում հավանության է արժանացել այն փաստը, որ ԵՄ-ին անդամակցությունը շարունակում է լինել Սերբիայի ռազմավարական նպատակը: Միեւնույն ժամանակ պատգամավորները ցավով երկրում արձանագրել են առաջընթացի բացակայություն եւ նահանջ նույնիսկ ԵՄ-ին անդամակցության համար վճռորոշ նշանակություն ունեցող հարցերում:
Կոմիտեի պատգամավորները Սերբիային կոչ են արել առաջընթացի հասնելու օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների, դրանց թվում՝ խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության ամրապնդման եւ Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման բնագավառում:
Զեկույցը ԵԽ-ի լիագումար նիստի քվեարկությանը կներկայացվի հուլիսին: