«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ-ի արտահերթ նիստ` հավաքելով դրա համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը։
Նիստը, սակայն, այն չի կայանա։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը տապալել է ընդդիմադիր գործընկերների արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Այս մասին ընդդիմադիր ուժերի հավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ժամը 18-ին պետք է տեղի ունենար ԱԺ խորհրդի նիստը, սակայն իշխանական խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը չներկայացավ նիստին: Սա նշանակում է, որ իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը: Այսօր էլ վարչապետի աթոռին սոսնձված անձը անամոթաբար հայտարարում է, թե պատրաստ է քաղաքական երկխոսության: Եթե պատրաստ էիր, հանձնարարեր քո խմբակցության պատգամավորներին, որ գային եւ տեղի ունենար արտահերթ նիստը»,– ասել է Տոնոյանը։