Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսով խոսել են ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությանը, շոշափել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ։