Հունիսի 16-ին պաշտոնական այցով Երեւան ժամանած Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա այցլել Հայոց ցեղասպանության թանգարան:
Հունիսի 17-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը, այնուհետեւ կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Այցի շրջանակում նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի եւ արդարադատության նախարարի հետ: