Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայտնել է, որ Նիդերլանդների խորհրդարանում փետրվարի 25-ին ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձեւը, որը կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հավանության է արժանացել նաեւ Մարտին վան Հելֆերտի՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին բանաձեւը:
FAON-ի նախագահ Մաթո Հախվերդյանի խոսքով՝ բանաձեւերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Դեմ է քվեարկել միայն թուրքամետ խմբակցությունը՝ 3 պատգամավոր։ «Ջոել Ֆորդեվինդը պահանջել է, որ կառավարությունը հայտնի, թե ինչպես է կիրառելու այս մեծամասնության կողմից ընդունված բանաձեւի դրույթները»,- նշել է Հախվերդյանը։