Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը նախագահ Ջո Բայդենից առաջարկ է ստացել այս տարվա ընթացքում անորոշ ժամկետով շարունակել դիվանագիտական ծառայությունը:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները, ռուս ժողովրդի հետ բարեկամությունը մեծ նշանակություն ունեն, եւ ինձ համար մեծ պատիվ է իմ երկրին ծառայել այստեղ»,- նշել է դեսպանը:
Ջոն Սալիվանը որպես ՌԴ-ում ԱՄՆ դեսպան երդում է տվել 2019 թվականի դեկտեմբերին, 2020-ի հունվարին նա ժամանել է Մոսկվա: