Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն՝ եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը Երեւանում է:
Այցի ընթացքում փոխպետքարտուղար Դոնֆրիդն հունիսի 18-ին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումներում կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։
Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցերը եւ մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը: