Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՄԱԿ-ում հայտարարել են, որ Սալվադորին հաջողվել է լիովին վերացնել մալարիան երկրի տարածքում։
ՄԱԿ-ի պաշտոնական կայքում մասնավարապես ասվում է, որ վերջին 30 տարվա ընթացքում Սալվադորը վարակման դեպքերը հետեւողականորեն նվազեցրել է։ Եթե 1990-ին երկրում մալարիայիով վարակվել էր 9000 մարդ, 2010-ին արդեն վարակվել է ընդամենը 26 հոգի: Այնուհետեւ վարակման դեպքեր չեն արձանագրվել:
Այսպիսով, Սալվադորը, Պարագվայի, Արգենտինայի եւ լատինամերիկյան այլ երկրների շարքում, ի վիճակի է եղել իր տարածքում լիովին արմատախիլ անել հիվանդությունը:
Մալարիան սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշ է հիմնականում արեւադարձային եւ մերձարեւադարձային երկրներին, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության մոտավորապես 40 տոկոսը: