ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:
Դիլիջանում տեղի ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման եւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային իրավիճակի եւ զարգացումների շուրջ:
Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետեւողականորեն խորացնելու պատրաստակամությունը եւ պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը: