Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով 2022-ի մայիսին զբոսաշրջությունից ստացված եկամուտը եղել է 258 միլիոն 581 հազար 861 դոլար:
2021-ի մայիսի համեմատ Վրաստանում զբոսաշրջիկների ծախսած գումարի չափը աճել է 250,4 %-ով։
Վրաստանի ազգային բանկի տվյալներով մայիսին ռուսաստանցի զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են ամենաշատ գումարը՝ 46 միլիոն 200 հազար դոլար։ Երկրորդ տեղում Բելառուսն է։
Եվրամիության երկրներն ու Մեծ Բրիտանիան Վրաստանում ծախսել են 25 միլիոն 100 հազար դոլար, Թուրքիան՝ 25 միլիոն դոլար, Ուկրաինան՝ 24 միլիոն 300 հազար դոլար, Իսրայելը՝ 23 միլիոն 100 հազար դոլար, Սաուդյան Արաբիան՝ 11 միլիոն 700 հազար դոլար, Հայաստանը՝ 8 միլիոն 900 հազար դոլար, Ադրբեջանը՝ 7 միլիոն 900 հազար դոլար, եւ Իրանը՝ 6 միլիոն 800 հազար դոլար։
2022-ի հունվար-մայիսին զբոսաշրջությունից ստացված եկամուտը եղել է 840 միլիոն 879 հազար 162 դոլար:
Հունվար-ապրիլին Վրաստան է մուտք գործել 93 հազար 900 ՌԴ քաղաքացի, որից միայն 56 հազար 100 ռուսաստանցի է լքել Վրաստանը։