Ադրբեջանը նախատեսում է իր վերահսկողության տակ անցած տարածքներում երեք միջազգային օդանավակայան կառուցել:
Շինարարական AzVirt ընկերության ինժեներ Ղահրաման Ահմեդովը հայտնել է, որ Ֆիզուլիի օդանավակայանից զատ նախատեսվում է եւս երկու օդանավակայան կառուցել Զանգելանում եւ Քելբաջարում:
Նրա խոսքով` ներկայում ընտրում են օդանավակայանի տեղը: Ֆիզուլիի օդանավակայանի թռիչքուղին հավանաբար շահագործման կհանձնվի օգոստոս-սեպտեմբերին, զուգահեռաբար կշարունակվեն Զանգելանի օդանավակայանի աշխատանքները: Քելբաջարի օդանավակայանի համար նախանշվել է Գոչուլու տեղանքը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) միջազգային օդանավակայանները ծրագրվում է շահագործման հանձնել 2022-ին:
Ըստ Ահմեդովի՝ հիմնական խոչընդոտն այն է, որ հայկական կողմը չի տալիս տարածքի ականապտման քարտեզը, եւ իրենք ականազերծումը փորձում են իրականացնել թուրքական ընկերության միջոցով: