Ֆրանսիայի «Միասին» նախագահական կոալիցիան հունիսի 19-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո ձայների հաշվարկի նախնական արդյունքներով կորցրել է բացարձակ մեծամասնությունը Ազգային ժողովում:
Le Figaro պարբերականը գրում է, որ Էմանուել Մակրոնի կողմնակիցները կունենան 205-235 մանդատ, մինչդեռ խորհրդարանական մեծամասնության համար անհրաժեշտ է 289-ը։
Երկրորդ տեղում Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած «Նոր ժողովրդական էկոլոգիական եւ սոցիալական միություն» ձախակողմյան կոալիցիան է՝ 170-190 մանդատով։
Երրորդը Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունն է, որը կստանա 75-ից 95 տեղ։ Սա տասն անգամ ավելին է, քան կուսակցությունն ունեցել է ընտրություններից առաջ, եւ սա այդ քաղաքական ուժի լավագույն արդյունքն է պատմության մեջ։
Ֆրանսիայում քվերակությունը բավական պասիվ է անցել . ընտրողների 54 տոկոսն անտեսել է խորհրդարանական ընտրությունները: Ֆրանսիական լրատվամիջոցները եւ դիտորդները նշել են, որ քվեարկության դե-ֆակտո արդյունքները Մակրոնի եւ նրա զինակիցների համար լուրջ դժվարությունների նախանշան են:
Ըստ Figaro-ի վերուծաբանի՝ հարկ կլինի, որ իշխող կոալիցիան փոխզիջումների գնա մյուս կուսակցությունների հետ: Նա հավելել, է որ առանց դաշնակիցների Ֆրանսիայի նախագահի նախընտրական ծրագրի բազմաթիվ տարրեր խորհրդարանում այժմ անհնար կլինի առաջ քաշել: