Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք։
Մեկ շաբաթում կատարվել է 6968 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետեւանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել։
Առողջապահության նախարարությունից հայտնել են նաեւ, որ հունիսի 20-ի 11:00-ի դրությամբ կատարվել է 2 միլիոն 210 հազար 776 պատվաստում։
Առաջին չափաքանակը ստացել է 1 միլիոն 137 հազար 428 քաղաքացի, երկրորդ չափաքանակով՝ ամողջապես պատվաստվել է 1 միլիոն 11 հազար 387 մարդ։ Խթանիչ՝ բուստեր չափաքանակ է ստացել 57 հազար 520 մարդ: