ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է զինված ուժերի անանուն աղբյուրը։
Երեկվանից Գասպարյանի մոտ են գնում տարբեր պաշտոնյաներ՝ նրան համոզելու, որ հեռանա պաշտոնից։ Նրա հետ արդեն իսկ հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը։
«Գասպարյանը որոշում է կայացնում ՝ հենվելով բացառապես հրամանատարների եւ ԳՇ վարչությունների ղեկավարների կարծիքի վրա։ Նա հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը ՝ կառավարությունը պետք է հեռանա»,–ասել է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Զինվորականները ներկայում պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, ընդհուպ ձերբակալվելու հնարավոր փորձերին: Անանուն աղբյուրը նաեւ նշել է, որ եթե իշխանությունը ուժ կիրառի ցուցարարների դեմ, բանակը դիտորդի դերում չի մնա։