Միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունից ապաստան եւ փախստականի կարգավիճակ են հայցել ավելի քան 250 օտարերկրացիներ՝ մեծ մասը Ուկրաինայից։
2022-ի հունվար-մարտ ժամանակահատվածում ծառայությունը ապաստանի հայցեր է ստացել աշխարհի 13 երկրներից, դրանց թվում՝ Ուկրաինայից, Իրանից, Իրաքից, Կուբայից, Լիբանանից, Սիրիայից եւ այլն։
Վերջին տասը տարիներին Հայաստանը փախստականի կարգավիճակ է տրամադրել ավելի քան 1500 ապաստան հայցողների։ Վերջին 5 տարիներին ՄԾ-ը տարեկան միջինը 220 ապաստանի հայց է ստանում:
Միգրացիոն ծառայությունը 44-օրյա պատերազմի օրերին իրականացրել է Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրում, որոնք մշակում եւ, ըստ աշխատանքային անհրաժեշտության, այլ գերատեսչությունների է տրամադրում։
Էլեկտրոնային շտեմարանում գրանցվել են մոտ 91 հազար անձանց տվյալներ՝ 88 %-ը՝ կանայք ու երեխաներ: