«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հրամանով 2022-ի հուլիսի 1-ից` Փոթի, Բաթումի, Սամտրեդիա կայարաններից դեպի Հայաստան խոշոր կոնտեյներային գնացքներով մեծ տարողունակությամբ բեռնարկղերի փոխադրման համար կսահմանվի միասնական միջանցիկ դրույքաչափ:
Հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ Վրաստանը բարձրացրել է իր տարածքով տարանցման վճարը։ Ֆինանսների նախարարության որոշմամբ բեռնատարների վարորդները 200 լարիի փոխարեն (մոտ 70 ԱՄՆ դոլար) կվճարեն 350 լարի (մոտ 120 դոլար)։
Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության՝ նախօրեին տարածած հայտարարության՝ սակագներն անփոփոխ են եղել վերջին 14 տարիների ընթացքում։ Ընդ որում, վերջին տարիներին Վրաստանն ավելի քան 5 միլիարդ լարիի (մոտ 1,3 միլիարդ դոլար) ներդրում է կատարել ենթակառուցվածքները եւ մայրուղիները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ 2022-ի հունվար-մայիս ամիսների փոխգործակցության արդյունքները, միջազգային հաղորդակցության սակագնային քաղաքականության կատարելագործումը, ուղեւորափոխադրումների կազմակերպումն ու տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը։
Երեքշաբթի եւ ուրբաթ օրերին՝ Երեւանից Բաթումի, չորեքշաբթի եւ շաբաթ օրերին՝ Բաթումիից Երեւան
Հիշեցնենք, որ հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղին» սկսել է ամառային սեզոնային փոխադրումները Վրաստանի սեւծովյան հանգստավայրերի ուղղությամբ` Երեւան-Բաթումի-Երեւան երթուղով:
Այս տարի Բաթումիի գնացքը կիրականացնի շաբաթական 2 ուղերթ՝ երեքշաբթի եւ ուրբաթ օրերին Երեւանից, իսկ չորեքշաբթի եւ շաբաթ օրերին՝ Բաթումիից։ Շաբաթվա մյուս հինգ օրերին գնացքներն ուղեւորվելու են Թբիլիսի եւ հակառակ ուղղությամբ։ Ուղեւորությունների նվազագույն արժեքը մեկ անձի համար 13 հազար դրամ է։