Իրանը Միացյալ Նահանգներին կոչ է արել վերադառնալու Վիեննայում բանակցություններին՝ 2015-ի միջուկային գործարքի վերականգնման շուրջ համաձայնագիր ստորագրելու նպատակով:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը շարժվում է դիվանագիտության ուղղությամբ եւ պատրաստ է հասնելու դրական, տեւական եւ արդյունավետ համաձայնության:
Միացյալ Նահանգներին երկակի ստանդարտների քաղաքականության համար մեղադրելով՝ Խաթիբզադեն ընդգծել է, որ ամերիկացիները շարունակում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ չնայած այն շտկելու իրենց պնդումներին:
ԱԳՆ խոսնակը նշել է, որ Իրանը 2021-ի ապրիլին Վիեննայի բանակցությունների սկզբից ի վեր, ի հեճուկս ԱՄՆ-ի ստեղծած խոչընդոտների, ձգտում է առաջ մղելու բանակցությունները: