Ռումինիայի Կրայովա քաղաքում անցկացված Բալկանյան երկրների թեթեւ ատլետիկայի առաջնությունում Հայաստանի 5 պատվիրակներից առավել հաջող է հանդես եկել Երվանդ Մկրտչյանը:
Գյումրեցի վազորդը 1500 մետր մրցատարածությունն անցել է 3.41,89 րոպեում եւ գրավել առաջին տեղը: Ըստ Հայաստանի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայության՝ Երվանդ Մկրտչյանը միաժամանակ Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: