ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ բոլոր կողմերին կոչ անելով ցուցաբերել զսպվածություն եւ զերծ մնալ բռնության հանգեցնող քայլերից։
«Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնի գործողություններից։ Բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարական սկզբունքը, որ զինված ուժերը չպետք է ներգրավված լինեն ներքաղաքական գործընթացների մեջ։
Շարունակում ենք սատարել Հայաստանի ժողովրդավարությանը եւ ինքնիշխանությանը։ Կոչ ենք անում բոլոր կողմերին իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով՝ հարգելով օրենքի գերակայությունը։ Կշարունակենք իրավիճակին հետեւել շատ մոտիկից»,- նշել է Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում։