Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Միխեիլ Չելիձեն հայտնել է, որ ազատ առեւտրի համաձայնագրի առավելություններից օգտվելու նպատակով հարեւան երկրներից ընկերությունները տեղափոխվում են Վրաստան:
Նա նշել է, որ 2022-ի հունվար-մայիսին հարեւան երկրներից Վրաստանում գրանցված 800 տնտեսվարող սուբյեկտներից միայն 101-ն են Վրաստանի հիմնադրի հետ համատեղ ձեռնարկություններ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 5 ամսվա ընթացքում ամենամեծ թվով տնտեսվարող սուբյեկտները գրանցվել են Ռուսաստանից՝ 409 (ներառյալ խառը ՝ 55 միավոր), նրան հաջորդում է Թուրքիան՝ 281 (ներառյալ խառը՝ 34 միավոր), Ադրբեջանը՝ 74 (ներառյալ խառը՝ 5 միավոր), եւ Հայաստանը՝ 36 (ներառյալ խառը՝ 7 միավոր):