Ըստ իսրայելական 9TV-ի՝ Եվրոպայում զբաղված են միասնական էլեկտրոնային հակաքովիդային պատվաստումների շտեմարանի ստեղծմամբ:
Եվրամիության առաջնորդները համաձայնեցրել են COVID-19-ի պատվաստումների կուրսի անցկացման էլեկտրոնային վկայագրերի օգտագործման հարցը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, մեկնաբանելով ԵՄ տեսագագաթաժողովի առաջին օրվա արդյունքները, նշել է, թե բոլորն են համակարծիք, որ նման մի բան անհրաժեշտ է, եւ որ այդ խնդրի իրականացումը մոտ երեք ամիս կպահանջի։ Նա հիշեցրել է, որ պատվաստումների ազգային վկայագրերի կիրառման որոշումը գագաթաժողովից շատ առաջ էր ընդունվել: