Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 23-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ղեկավար Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել էր, որ պարենային անվտանգության ապահովման նպատակով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ամբողջ տարածքում լոգիստիկ համալիրների կառուցման նախագիծը բանկի հաշվարկներով կարժենա շուրջ 11 միլիարդ դոլար եւ կիրականացվի առաջիկա հինգ տարիների ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱԶԲ-ն ԵԱՏՄ երկրների կառավարությունների հետ համատեղ իրականացնում է Հյուսիս-հարավ երթուղու ֆիզիկական եւ թվային ենթակառուցվածքների համատեղման նախագիծ՝ Սուեզի ջրանցքն իբրեւ այլընտրանք օգտագործելու համար։
Հունիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձել էր պարենային անվտանգության խնդրին։ Այդ համատեքստում նա կարեւորել է ԵԱՏՄ համատեղ լոգիստիկ կենտրոնների ու տրանսպորտային միջանցքների ստեղծման ու զարգացման հարցերը։