Ըստ Պետդեպարտամենտի տենդերային փաստաթղթերի՝ ԱՄՆ-ը մտադիր է ուկրաինացի ոստիկաններին եւ սահմանապահներին ապահովել բարձր ճշգրտության հրազենով, ինչպես նաեւ ռազմամթերքով:
«Ուկրաինայում անվտանգության եւ կայունության ապահովման անհետաձգելի անհրաժեշտության առնչությամբ ԱՄՆ-ն Ուկրաինայի ազգային ոստիկանությանը եւ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությանը տրամադրում է մասնագիտացված բարձր ճշգրտության հրազեն, դրանց անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաեւ զինամթերք»,- պարզաբանել են Պետդեպարտամենտում:
Նախատեսվում է փոխանցել 30 հրացան, նշանոցներ, փամփուշտներ եւ այլ բաղադրիչներ։
Ըստ Պետդեպարտամենտի հիմնավորման՝ սպառազինությունների մատակարարումը կոչված է բարձրացնելու ուկրաինական ուժայինների աշխատակիցների՝ երկրում իրավունքի գերակայությունն ապահովելու կարողությունը։
Ենթադրվում է, որ զենքը կփոխանցի Goldbelt Security ընկերությունը, իսկ գնման արժեքը 695 հազար դոլար է գնահատվում։