«Wall Street Journal» պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն հայտնել է, որ Թուրքիան պիտի շարունակի կողմերի հետ բանակցել:
Դեմիրը հավելել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատումը Թուրքիայի համար առաջնահերթություն է։
«Թուրքիան իբրեւ միակ երկիր, որը կարող է Ռուսաստանին եւ Ուկրաինային հրավիրել խաղաղության բանակցությունների, բայց եթե զենք ուղարկի մի կողմին՝ ինչպե՞ս կարող է շարունակել բանակցել երկու երկրների հետ»,- հարցրել է լրագրողը։ Դեմիրը պատասխանել է, որ Անկարան այսուհետեւ ավելի զգուշավոր կլինի Ուկրաինային զենք վաճառելու հարցում:
«Որոշ գործընթացներ են հիմա տեղի ունենում, որոնց մասին չեմ կարող տեղեկություն հայտնել: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ խնդրին»,- պատասխանել է թուրք պաշտոնյան։
Ավելի վաղ Մոսկվան Արեւմուտքին բազմիցս քննադատել է՝ հայտարարելով, որ Ուկրաինային ավելի ու ավելի շատ զենք տրամադրելով Եվրամիությունը երկարաձգում պատերազմը:
«Զենք գնելու համար ֆինանսական միջոցների տրամադրումը եւ բուն զենքի մատակարարումը ձգձգում են այս հակամարտության կարգավորումը»,- մայիսին մասնավորապես շեշտել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: