Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն առայժմ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վրա, դրանց իրագործումը պետք է շարունակվի:
Նա նշել է, որ, անկախ հայաստանյան իրադարձություններից, շատ կարեւոր է Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով գնալը: