Սեւ ծովի Վրաստանի հատվածում ավստրիական ընկերությունը գազի եւ նավթի արդյունահանում կսկսի,- հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Ըստ նախարարի՝ Վրաստանի կառավարությունը հաստատել է OMV Petrom SA ընկերության հետ պայմանագրի նախագիծը, որով նշված ընկերությունը Սևծովյան մայրցամաքային կայանում (5282 կմ քառ.) 25 տարի ժամկետով նավթ եւ գազ է պեղելու:
Նշենք, որ Վրաստանը Սեւծովյան ավազանում միակ երկիրն է, որտեղ նավթի եւ գազի որոնումներ դեռ չեն իրականացվել: