Յուրաքանչյուր ստեղծագործող իր լեզուն է օգտագործում։ Օրինակ՝ կան մինիմալիստ երաժիշտներ՝ միմյանցից շատ տարբեր, եւ նրանց երաժշտությունը լսելիս հարց է առաջանում՝ սա արդյո՞ք մինիմալիզմ է, թե՞ պրիմիտիվիզմ, ի՞նչ է առհասարակ։ Այս շրջանում, երբ ստեղծագործողը արվեստային սեղմման տակ է, նա ընկալում է ամեն ինչ, եւ տարբեր հոսքեր են նրա ներսում, դրա արդյունքում ամեն ինչ մեծ հաշվով էկլեկտիկ է դառնում, ողջ մշակույթն է այդպիսին դառնում: