Ըստ Army Recognition-ի պարբերականի՝ «Զալա» անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների մարտավարությունը:
Այսպես կոչված «հատուկ գործողության» ընթացքում ռուսական զորքերը նոր տեխնիկական լուծումներ են ներդնում, օգտագործում անօդաչու թռչող սարքեր, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել կոորդինատներն ավելի ճշգրիտ հաշվարկել։ Դա իր հերթին ավելի արդյունավետ է դարձրել հրետանին եւ պարզեցրել հակառակորդի դիրքերի թիրախավորումը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ZALA AERO-ում մշակված ռուսական անօդաչու թռչող սարքերը անխոցելի են ուկրաինացի զինվորականների համար՝ հատուկ անվտանգ կապի գծի շնորհիվ։