Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցի նախաշեմին տեղի է ունեցել հեռախոսազրույց։
Ջեյհուն Բայրամովն ու Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցեր, տարածաշրջանում առկա իրավիճակը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ ադրբեջանցի եւ թուրք նախարարներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։