Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան 193 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԿ-ին՝ պարենային ճգնաժամի դեմն առնելու համար: Ճգնաժամը սրվել է մատակարարման շղթայի սահմանափակումներով եւ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից հետո բարձր գնաճի հետեւանքով:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ լրագրողների հետ զրույցում Թրյուդոն ընդգծել է, որ Կանադան տարեսկզբին արդեն կես միլիարդ դոլար տվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին, եւ սա լրացուցիչ 193 միլիոն դոլար է պարենային այս լուրջ ճգնաժամը լուծելու համար: