«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ մեկնարկել է Հ-36, /Մ-4/ (Իջեւան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28 կիլոմետրանոց (կմ 5+600-կմ 33+606 մ) հատվածի հիմնանորոգումը։
Շինաշխատանքներն իրականացնող «Խաչհար» ՍՊԸ-ն այս պահին կատարում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Ճանապարհի շարունակության՝ եւս 7 կմ երկարությամբ հատվածի (կմ 33+606-կմ 40+606) հիմնանորոգումը նախատեսված է 2023-ին։
ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող 35 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման արժեքն է 4 միլիարդ 5 միլիոն դրամ: 2022-ին կհատկացվի 3 միլիարդ 4 միլիոն դրամ, 2023-ին՝ 1 միլիարդ 1 միլիոն դրամ։