Հայկական ատոմային էլեկտրակայանից հայտնել են, որ Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետեւ 3-րդ տուրբագեներատորները հունիսի 23-ին միացան ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով պլանային նախազգուշական վերանորոգման 2022-ի ավարտը։
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից 4 օր շուտ։
Այս պահի դրությամբ կայանն աշխատում է բնականոն ռեժիմով 380 ՄՎտ հզորությամբ` անվտանգության եւ հուսալիության նորմերի պահպանմամբ:
ԱԷԿ–ում իրականացվում էր «Ատոմակայանի հովացման աշտարակների արդիականացում» նախագիծը, որը հնարավորություն կընձեռի ավելացնելու էլեկտրաէներգիայի արտադրությունը: