Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիան եւ Իսրայելը մտադիր են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով եւ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Թուրքիայի եւ Իսրայելի արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Յայիր Լապիդը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաեւ երկու կողմի դեսպանների նշանակման հարցին:
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Նա հավելել է, որ Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ դրական երկխոսության շարունակմամբ մոտ ապագայում նախատեսվում են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների այցեր։
Թուրք նախարարը շեշտել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի համագործակցության հաջող ոլորտներից մեկը անվտանգության ոլորտն է․ անվտանգության կառույցները մշտական կապի մեջ են։
«Երկու երկրները շարունակ հետախուզական տեղեկություններ են փոխանակում։ Այս հարցը քննարկվել է նաեւ նախագահների մակարդակով։»,- ասել նա։
Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական ձգձգվող հակամարտությանը՝ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան հանդես է գալիս տարաձայնությունների կարգավորման օգտին՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա։