ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի ազգային պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Արեւմուտքին ազնիվ փոխգործակցություն է առաջարկում, բայց Արեւմուտքը դա չի ցանկանում:
«Այն ամենը, ինչ մեզնից կախված էր, արել ենք: Առաջարկել ենք եւ շարունակում ենք առաջարկել»,- ընդգծել է Լավրովը: