Ըստ բրիտանական The Guardian պարբերականի՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ անօրինականորեն Մեծ Բրիտանիա ժամանած եւ անվտանգ ու օրինական երթուղիները խախտած ուկրաինացիներն, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն Ռուանդա։
«Մենք 130 հազար այցագիր ենք տալիս ուկրաինացիներին, եւ նրանք առնվազն երկու շատ լավ երթուղի ունեն մուտքի համար»,- նշել է Ջոնսոնը:
Նա նշել է, որ տեսականորեն արտաքսումը Ռուանդա կարող է տեղի ունենալ՝ միաժամանակ հավելելով, որ դա շատ քիչ հավանական է:
Ջոնսոնն ընդգծել է, որ նախաձեռնությունը կոչված է վերացնելու հանցավոր բանդաների բիզնես-մոդելը, որոնք զբաղվում են մարդկանց Մեծ Բրիտանիա անօրինական փոխադրմամբ՝ այդ նպատակների համար չնախատեսված փոխադրամիջոցներով:
Նոր համակարգի շնորհիվ մարդիկ անվտանգ ճանապարհով Ռուանդա հասնելու եւ այնտեղ փախստականի կարգավիճակ խնդրելու հնարավորություն կստանան, իսկ երբ իշխանություններն այն բավարարեն, կմնան այնտեղ եւ նոր կյանք կսկսեն։