Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը լուրջ ռիսկեր է պարունակում։ Նա ընդգծել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն է, որ հակամարտությունը մնացել է անցյալում, եւ կայուն խաղաղության համար համագործակցություն է անհրաժեշտ:
«Բոլոր կողմերը պետք է լիարժեք եւ անվերապահ կատարեն եռակողմ համաձայնությունները։ Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը լուրջ ռիսկեր է պարունակում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: