Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE Armenia» ավիաընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն, ուստի ընկերությունը ստիպված է եղել մինչեւ հուլիսի 21-ը չեղարկել Երեւան- Բեյրութ-Երեւան երթուղով չվերթերը:
Ընկերությունից հայտնել են, որ Երեւան-Ստամբուլ-Երեւան, Երեւան-Փարիզ-Երեւան եւ Երեւան-Լիոն-Երեւան երթուղով չվերթերն իրականացվում են ըստ չվացուցակի: Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկություն։ Ընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների առնչությամբ:
Իբրեւ այլընտրանք ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում է թռիչքի ամսաթվի փոփոխություն, Credit Shell գումարի 110%–ի չափով վերադարձ FLYONE անձնական հաշիվ, միայն տոմսեր՝ գնված կայքում կամ հավելվածում, չեղարկված թռիչքի տոմսի գումարի ամբողջական վերադարձ։