Իսպանական El Pais-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցն, ամենայն հավանականությամբ, կլուծվի բանակցությունների ճանապարհով: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի պատասխանատվությունն Ուկրաինայի համար հնարավորինս ամուր դիրք ապահովելն է, ինչպես նաեւ նրան օգնելն է մնալ ինքնիշխան եւ անկախ եվրոպական ազգություն:
«Դա անելու լավագույն ձեւն Ուկրաինային ռազմական, տնտեսական աջակցություն ցույց տալն ու Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելն է»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: