Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Թուրքիայի ԱԳՆ-ն զրույցի է կանչել Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամեդ Ֆերազմենդին, այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարել է, թե Թուրքիան խախտել է Իրաքի ինքնիշխանությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ից Իրանի դեսպանին հայտնել են, որ ահաբեկչության դեմ պայքարում Անկարան Թեհրանից աջակցություն է սպասում, ոչ թե՝ հրապարակային առարկություններ:
Թուրքական Anadolu գործակալություն գրում է, որ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին քրդական Rudaw լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը հանդես է գալիս Իրաքում թուրքական զավթողականության դեմ, ինչպես նաեւ Թուրքիային կոչ անում Իրաքից հանել զորքերն ու հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները: