Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհ) միջպետական ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) ճանապարհը վնասվել է։
Հորդառատ անձրեւների եւ առատ տեղումների հետեւանքով բարձրացել է Թերգի գետի մակարդակը, որի պատճառով էլ վնասվել է ճանապարհահատվածը։
Դեպարտամենտից տեղեկացրել են, որ նշված հատվածում, մինչեւ համապատասխան միջոցներ ձեռնարկելը, արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։