ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 դեպք:
Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 243-ի, որից 412 հազար 755-ը` առողջացման, 8 626-ը` մահվան ելքով: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 62 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 178 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 4780 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 132 հազար 461-ի:
Առողջապահության նախարարությունից հայտնել են նաեւ, որ հունիսի 26-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2 միլիոն 213 հազար 980 պատվաստում։
Առաջին չափաքանակ է ստացել 1 միլիոն 138 հազար 181 քաղաքացի, իսկ երկրորդ չափաքանակ է ստացել 1 միլիոն 12 հազար 977 մարդ։ Խթանիչ՝ բուստեր չափաքանակ է ստացել 58 հազար․283 մարդ: