Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը La Vanguardia պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ երբ գա համապատասխան պահը, Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ հաշտության բանակցություններում Եվրոպան պետք է ներկայացնեն Գերմանիան եւ Ֆրանսիան:
«Մենք միշտ հանդես ենք եկել այն բանի օգտին, որ անհրաժեշտ է բաց պահել երկխոսությունը Պուտինի հետ»,- ասել է Իսպանիայի նախարարների կաբինետի ղեկավարը:
Սանչեսը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է երկարատեւ լինել: «Մենք պետք է ամրապնդենք եվրոպական միասնությունը, ինչպես դա արեցինք համավարակի ժամանակ»,- ասել է Իսպանիայի վարչապետը։