Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան»,– նշված է հաղորդագրության մեջ:
Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, եւ փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:
«Մեկ անգամ եւս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ եւ կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ եւ համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ։