ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ դեսպան Թրեյսին հունիսի 27-ին հանդիպել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաշիկ Սուլթանյանին։
«Նրանք անդրադարձել են Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին եւ քննարկել ազատ արտահայտվելու իրավունքի կարեւորությունը, հատկապես էթնիկ փոքրամասնությունների եւ այլ խոցելի խմբերի համար։ Դեսպան Թրեյսին նշել է, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները, եւ որը խիստ էական է ժողովրդավարության համար»,- ասված է հաղորդագրությունում։