Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում:
Սա Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումն է: Նախորդ հանդիպումը նույնպես տեղի է ունեցել Ավստրիայի մայրաքաղաքում մայիսի 3-ին, կողմերը վերահաստատել են այս գործընթացի միջոցով լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։