ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից հայտնել են, որ աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել եւ ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը:
Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկական կողմի տեսակետները:
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքվոյին է նաեւ ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը: