Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից (ՀԱՕԿ) հայտնել են, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներից մի քանիսը կմասնակցեն Լաս Վեգասի միջազգային մրցաշարին:
Մասնավորապես, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ հունիսի 29-ին լուսադեմին Լաս Վեգաս կմեկնեն 89 կգ քաշային կարգի մարզիկ Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշային կարգի մարզիկ Դավիթ Հովհաննիսյանը եւ 109 կգ քաշային կարգի մարզիկ Սամվել Գասպարյանը, ինչպես նաեւ գերծանրքաշայիններ Գոռ Մինասյանը եւ Վարզադատ Լալայանը:
«Բարեկամության գավաթ»-ը կմեկնարկի հունիսի 29-ին եւ կավարտվի հուլիսի 9-ին: