Ըստ գերմանական DPA գործակալության՝ Յոթի խումբը (Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա եւ Ճապոնիա) հավանություն է տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությանը գլոբալ կլիմայական ակումբի ստեղծման վերաբերյալ:
G7-ի երկրների ղեկավարները հավանություն են տալիս այդ բաց եւ համագործակցության վրա հիմնված ակումբի նպատակներին եւ մտադիր են աշխատել գործընկերների հետ մինչեւ 2022 թվականի վերջը դրա ստեղծման նպատակով։
Ճապոնիայի վարչապետ Ֆոմիո Կիսիդան հայտնել է, որ G7-ի ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2023-ի մայիսի 19-21-ը Հիրոսիմայում։