Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի Աղրըի եւ Իգդիրի նահանգներում հրոդառատ անձրեւները խաթարել են կյանքի բնականոն ընթացքը։ Մասնավորապես, Աղրըի Դողուբայազետի շրջանում անձրեւից առաջացած հեղեղի հետեւանքով 3 գյուղում 19 տուն ջուր է լցվել, վնասվել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։
Սահմանային Գյուրբուլաք գյուղում որոշ մեքենաներ ջրի բարձրության պատճառով արգելափակվել եւ չեն կարողացել շարունակել երթեւեկությունը։ Իգդիրի Արալըքի շրջանում եւ Արարատ լեռան ստորոտին եւս տեղատարափ անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել։ Հեղեղն Արարատի փեշերից քարեր է քշել եւ հասցրել լեռան ստորոտի գյուղերն ու շրջկենտրոն։
Քարերի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջեւան ավտոճանապարհը։ Մարդկային կորուստներ չեն գրանցվել։