SANA պետական գործակալությունը, հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին, հայտնել է, որ Ռուսաստանի առանցքային դաշնակից Սիրիան պաշտոնապես ճանաչել է այպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։
Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը ճանաչելու Դամասկոսի պատրաստակամության մասին հայտնի էր դարձել դեռեւս փետրվարին։ Այսպիսով` Սիրիան դարձավ ՄԱԿ-ի անդամ երկրորդ երկիրը ՌԴ-ից հետո, որը ճանաչում է ուկրաինական շրջանները որպես անկախ պետություններ։
Բաշար ալ-Ասադի կառավարությունը մոտ ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ փոխադարձ համագործակցության շրջանակում բանակցություններ կսկսի երկու, այսպես կոչված, Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների հետ։